News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Այսպիսի խայտառակ խորհրդարան մենք չենք ունեցել: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

«Խորհրարանը պետք է կապ ունենք քո երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հետ այնքանով, որ լինի դրա ներկայացուցչական մարմինը: Այսօրվա խորհրդարանը տեսեք, թե ինչ օրենքներ է քննարկել, ընդունել, դրանք ինչ կապ ունեն մեր երկրի կենսական խնդիրների հետ: Ոչ մի կապ չունեն: Ոնց որ մահամերձ հիվանդին պետք է են վիրաբույժներ, մենք բերենք ատամնաբույժին, ասենք՝ բուժի: Ընդդիմությունն այդ գոյություն չունեցող, արհեստական օրակարգերի մեջ  փորձում է անընդհատ ուշադրությունը վերադարձնել կենսական հարցերի վրա: Սրանք հենց տեսնում են, որ կենսական հարցերին ուշադրության վերադարձ կա, հրահրում են դեբոշ, ոճը գտել են»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել