News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Իրաքին կհանձնի երկրից մաքսանենգ ճանապարհով դուրս բերված երկու արժեքավոր արտեֆակտ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Սահաֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լոս Անջելեսում Իրաքի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունն ԱՄՆ ՀԴԲ-ի հետ համակարգմամբ եւ համագործակցմամբ ավելի քան 4000 տարվա հնության երկու արտեֆակտ կստանա։ Դա հնարավոր դարձավ ԱՄՆ իշխանությունների կողմից [իրերի] առգրավումից հետո՝ իրաքյան հնությունների անօրինական առեւտրի դեմ պայքարի եւ դրանք հայրենիք վերադարձնելու ջանքերի շրջանակում»,- հայտարարել է Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչը, մեջբերում է INA լրատվական գործակալությունը:

Աս-Սահհաֆը նշել է, որ առաջին իրը հնագույն շումերական Ուր քաղաքի սեպագիր տախտակն է, երկրորդը` Հին Բաբելոնի ժամանակաշրջանի սեպագիր տեքստից մի հատված: Նա նաեւ հավելել է, որ արտեֆակտների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին Լոս Անջելեսում Իրաքի գլխավոր հյուպատոսությունում։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 2014 թվականի ամռանը գրավեցին Իրաքի տարածքի մոտ մեկ երրորդը։ Նույն թվականի հունիսին նրանք գրավեցին երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, եւ այն այսպես կոչված խալիֆայության մայրաքաղաք հռչակեցին։ 2015 թվականին միջազգային կոալիցիայի աջակցությամբ Իրաքի կառավարական ուժերը լայնածավալ արշավ սկսեցին ծայրահեղականների կողմից գրավված տարածքների ազատագրման համար: Իշխանություններն ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի մասին հայտարարեցին 2017 թվականի դեկտեմբերին։ Այդ ընթացքում Իրաքի տարածքներում գործող ահաբեկիչները հազարավոր արժեքավոր իրեր եւ հնություններ էին յուրացրել եւ հանել երկրից, ավերել եւ կողոպտել էին բազմաթիվ թանգարաններ եւ պատմական վայրեր, թալանել զգալի հնագիտական ​​գոտիներ՝ անօրինական պեղումներ կատարելով այնտեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ