News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունվարի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 35-ամյա տղամարդը կրակել և վնասել է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 17-ին Գորիսի բաժին է ներկայացել 35-ամյա տղամարդը և հայտնել, որ «ԲՄՎի» սեփականատիրոջ հետ ունենալով անձնական խնդիրներ և վստահ լինելով, որ նա կամ այլ անձինք մեքենայում չեն՝ իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից մի քանի անգամ կրակել է ավտոմեքենայի վրա՝ ցանկանալով վնասել այն:

Նա ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը:

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման…
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են...
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության...
Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Վաղը նրան հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ...
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Ամենաշատ