News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 20–ին, ժամը 15։00–ին տեղի կունենա Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական առաջին նիստը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը։

«Գործով նախաքննությունն ավարտվել է Հարություն Մանուչարյանին կալանավորելուց երկու օր անց եւ ուղարկվել դատարան»,– ասաց պաշտպանը։

Նրա փոխանցմամբ՝ հունվարի 27–ին էլ Վերաքննիչ դատարանում կքննվի  Հարություն Մանուչարյանի խափանման միջոցի դեմ ներկայացված իր բողոքի քննությունը։

2021թ.–ի դեկտեմբերի վերջին, Բերդ համայնքի ավագանին դիմել էր ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին,  իսկ Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներներն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի խափանման միջոց կալանքը երաշխավորության փոփոխելու խնդրանքով։ Նրանք պատրաստակամություն էին հայտնել խափանման միջոցի փոփոխման դեպքում հանդես գալ անձնական երաշխավորությամբ։

Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց, որ վարչապետի աշխատակազմից այդ դիմումն ուղարկվել է Գլխավոր դատախազին, որն էլ այն ուղարկել է դատարան։ Առաջիկա դատական նիստում հնարավոր է քննարկվի  նաեւ այս հարցը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գեւորգ Պողոսյանի նախագահությամբ, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել դեկտեմբերի 10–ին։ 

Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։

Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Բերդի համայնքապետը մեկ ամսով կալանավորվել է. ըստ պաշտպանի՝ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ