News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Որպես պատգամավոր մուտք եմ գործել ՔԿՀ, բայց Նարեկ Մանթաշյանի այցելությունները փակ են, այսինքն քրեական հետապնդում իրականացնող մարմինն արգելանք է դրել տեսակցությունների վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահո Հակոբյանը, ով «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ծննդյան օրվա առթիվ այցելել էր նրան ՔԿՀ-ում:

«Դե դա խոսում է այսօրվա դատական եւ իրավական ամենաթողության մասին, ինչի մասին մենք անընդհատ բարձրաձայնում ենք:

Քանի դեռ իշխանության ղեկին բռնապետ Նիկոլ Փաշինյանն է, այդքան էլ այս ամենը շարունակվելու է: Ինձ մոտ տպավորություն է, որ դատական համակարգն արդեն համակերպվել է այս ամենաթողության հետ:

Մեր իրավաբանական բլոկի պատասխանատուները եւ իրավաբանները, փաստաբանները ամեն ինչ անում են, որ հնարավորինս ուշադրություն դարձնեն այս փաստերի վրա եւ ՄԻՊ-ը, եւ միջազգային կառույցները, որոնք շարունակաբար լռում են այս բեսպրեդելի նկատմամբ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ