News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը հունվարի 17-ին այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում կատարված այցելության նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ զորակոչիկների իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև տեղեկացումը ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործունեության մասին:

Զորակոչիկների հետ զրույցի ընթացքում նշվել է, որ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները իրենց իրավունքների, սոցիալական երաշխիքների և իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ ՊՆ թեժ գծի 1-28 անվճար հեռախոսահամարով:

Տպել
Ամենաշատ