News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը


Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՔՈԳՎ ծառայողները, ոստիկանության Մասիսի և Անիի բաժինների քրեական հետախույզների հետ, անօրինական միգրացիայի կազմակերպման փորձի, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի ամռանը Մասիս քաղաքի 46-ամյա մի բնակիչ 3750 եվրոյի դիմաց խոստացել էր երկու քաղաքացու, որոնցից մեկը` Մասիսի, մյուսը Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչ է, կազմակերպել Կիպրոսի Հանրապետության մուտքի արտոնագրով, տարանցիկ այլ երկրով, Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելը: Սակայն Հայաստանում Կիպրոսի հյուպատոսությունը մերժել էր նրանց մուտքի արտոնագիր տրամադրել՝ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու պատճառով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 2019 թ. օգոստոսին Մասիսի 46-ամյա բնակիչը այդ գործընթացը կազմակերպելու համար հիշյալ քաղաքացիների անվամբ հյուպատոսություն էր ներկայացրել կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ աշխատանքի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ տեղեկանքներ: 2019 թ. սեպտեմբեր ամսին հիշյալ անձանց Կիպրոսի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրումը մերժվել է, և ապօրինի միգրացիայի կազմակերպումն ավարտին չի հասցվել:

Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է գլխավոր դատախազություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը Lexus-ով բախվել է Toyota-ին. պատճառը բաց դիտահորն է եղել
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ․․․
Ընկերներով Վանաձորի շենքերից մեկի նկուղից ընկերոջ հետ պարբերաբար գողություն էին արել
Բազումի ոստիկանները գողության դեպք են բացահայտել...
Մեղրիի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց երկու կաթուցիչ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով...
Թմրանյութը ձեռք էին բերել 41-ամյա կնոջից. Վերջինիս պայուսակում մեթամֆետամին գտան
Ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել...
Մեղադրող կողմը բողոքարկել է Դոդոնի տնային կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը
Որոշման հեղինակները մեղադրյալին քննչական մեկուսարանում կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը պատճառաբանել են նրանով, որ «կա քրեական հետապնդման մարմնից խուսափելու վտանգ...
Հայտնաբերվել է ապօրինի հատված 61 ծառի կոճղ
Արձանագրված դեպքով հաշվարկված շրջակա միջավայրի վնասի չափը կազմել է 1.141.500 ՀՀ դրամ...
Ամենաշատ