News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի սպառազինության արտահանումը 2021թ․ ռեկորդային մակարդակի է հասել՝ հիմնականում Եգիպտոսին ծովային եւ զենիթային զենքի զգալի վաճառքի շնորհիվ, հայտնում է Reuters-ը։

Էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված նախնական տվյալները ցույց են տալիս, որ Գերմանիան անցյալ տարի արտահանել է 9,35 միլիարդ եվրոյի զենք, ինչը 61 տոկոսով ավելի է, քան 2020թ․։ Սա գերազանցել է 2019թ․ 8 միլիարդ եվրոյի նախորդ ռեկորդը։

Նախարարությունը հայտարարել է, որ ավելի քան 9 միլիարդ եվրոյի արտահանման մեծ մասը հաստատվել է նախկին կառավարության կողմից՝ նախկին կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:

Թվերը ցույց են տալիս, որ Եգիպտոս է արտահանվել մոտ 4,3 միլիարդ եվրոյի զենք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ