News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանում ծնելիության մակարդակը հինգերորդ տարին անընդմեջ նվազում է։ Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն հայտնել է, որ անցյալ տարի ծնվել է 10,6 միլիոն երեխա, ինչը 12 տոկոսով պակաս է 2020 թվականի համեմատ: Ըստ NBC News-ի՝ բնակչության ընդհանուր թիվը կազմել է 1,413 միլիարդ, ինչը 480 000-ով ավելի է, քան անցյալ տարի։

Չինաստանի համար, որը ներկայումս աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրն է, ծնելիության նվազումը կարող է էական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։

The New York Times-ը հայտնում է, որ ավելի քիչ ծնունդների եւ կյանքի ավելի երկար տեւողության հետ կապված մտավախություններ են առաջացրել աշխատուժի հնարավոր պակասի վերաբերյալ, ինչը կարող է նպաստել նաեւ այլ տնտեսական խնդիրների ծագմանը, ինչպիսիք են հարկային եկամուտների նվազումը եւ ընդհանուր տնտեսական աճի նվազումը։

Փորձելով լուծել ծնելիության անկման խնդիրը, իշխանությունները թուլացրել են այն քաղաքականությունը, որը նախկինում յուրաքանչյուր ընտանիքում միայն մեկ երեխա էր թույլ տալիս:

Փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել 2016 թվականին, թույլ է տվել զույգերին երկու երեխա ունենալ, իսկ անցած տարի այս սահմանը բարձրացվել է երեքի՝ «բնակչության ծերացման դեմ ակտիվ պայքարելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ