News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է մի համակարգ, որը նախատեսված է երկրի մթնոլորտից դուրս բալիստիկ հրթիռները որսալու համար, հայտնում է AP-ն։

Arrow համակարգը հակահրթիռային պաշտպանության համակարգի մի մասն է, որը Իսրայելը մշակել է վերջին տարիներին՝ Իրանի կամ «Հըզբոլլահ»-ի ու ՀԱՄԱՍ-ի հետ ապագա հակամարտությունների ժամանակ պաշտպանվելու համար:

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համակարգը հայտնաբերել է թիրախը եւ արձակել է երկու Arrow-3 որսիչ՝ առաքելությունը համարելով հաջողված:

«Դեպի առաջ յուրաքանչյուր քայլով, յուրաքանչյուր զարգացումով մենք Իսրայել պետությանը զինում ենք զարգացող սպառնալիքներից պաշտպանվելու կարողությամբ»,- ասվում է պաշտպանության նախարար Բենի Հանցի հայտարարության մեջ: «Մեր համակարգերը ռազմավարական մանեւրի ազատություն են տալիս Իսրայելին»։

Համակարգը մշակվել է Israel Aerospace Industries պետական պաշտպանական ընկերության կողմից՝ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ համատեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ