News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ «Վերին Ախտա» հացատան մոտ, բախվել են 39-ամյա Օգսեն Գրիգորյանի վարած Lada Priora մակնիշի և Գևորգ Վարդանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ճանապարհին վիրավորներից 48-ամյա Միքայել Համբարձումյանը մահացել է։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները եւ հրշեջ-փրկարարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ