News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով հարդարումներ է ուղարկել կառավարությանը 2019թ-ին, բայց գործադիրն առարկություններ չի ներկայացրել, ամեն ինչ առավել քան պարզ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2008թ․ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի շարժմանը մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանի դատապարտման գործով կայացված որոշմանը։

«ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը:

Այսպես է լինում գրեթե բոլոր այն դեպքերում, երբ կառավարությունն առարկություններ չի ներկայացնում, իսկ ՄԻԵԴ-ը Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով կառավարությանը հարցադրումներ էր ուղարկել 2019 թվականի փետրվարին:

Ամեն բան առավել քան պարզ է»,- գրել է Հայրապետյանը:

ՄԻԵԴ-ն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետևյալ խախտումները.

-              11-րդ հոդվածի խախտում՝ Հավաքների և միավորման ազատություն (Հոդված 11-1. Խաղաղ հավաքների ազատություն)

-              5-րդ հոդվածի խախտում՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք իրավունք (հոդված 5-1՝ օրինական ձերբակալություն կամ կալանավորում)։

Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը:

Գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ Փաշինյանը աջակցում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։

Տպել
Ամենաշատ