News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին իրավապահները կրկին մտել են Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տուն, խուզարկություն են իրականացրել։ Մեզ հետ զրույցում Ասատրյանը հաստատեց, որ  իր տանը խուզարկություն է իրականացվել, եւ ասաց, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել․ «Քանի որ պատվերով քրեական գործեր էին հարուցվում, ընկած են իմ հետեւից ամբողջ պետական համակարգով, սա չորրորդ անգամն է, որ իմ բացակայության ընթացքում խուզարկություն են կատարում իմ տանը»։

Հիշեցնենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Դոն Պիպոն կալանավորվեց, նույն օրերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին։ Իշխանությունը որոշել էր, որ երկու հակամարտող կողմերին պետք է հավասարաչափ հետապնդի։ Հետագայում պարզվեց, որ անհիմն են  մեղադրել ինչպես գեներալ Մանվելին, այնպես էլ Արթուր Ասատրյանին։

Վերջինս, ի դեպ, Արմավիրի մարզում եւ Էջմիածնում մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել, աջակցել անապահովներին, դպրոցներ նորոգել եւ այլն։ Այս ընթացքում սպանվեցին նրա վարորդն ու եղբայրը, ու նա ամիսներ առաջ մեկնեց Ռուսաստան։ Իսկ օրեր առաջ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Միրզոյանը ցուցում է տվել, որ ԱԳՆ աշխատակիցներին նկուղային մուտքով դուրս բերեն շենքից
Ոստիկանները փորձել են հրահանգն ի կատար ածել, սակայն չի հաջողվել…
«Հրապարակ». Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին. Ո՞վ է ղեկավարում բերետավորներին
Ընդդիմադիրների հետ հանդիպումից եւ նախազգուշացում ստանալուց հետո, մեր…
Տարոն Մանուկյանի կուրսեցիները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրան
Տարոնը հայրենասեր է, իսկական ընկեր: Տարոնը դարձել է ստոր սադրանքի զոհ: Մի քանի տարեց քաղաքացիներ Տարոնին եւ նրա ընկերներին խփել են հավկիթներով...
«Այսօր առավոտյան ժամը 8-ին մենք կարողացանք անել այն, ինչ քչերը կպատկերացնեին». ԱԳՆ շենքն ապաշրջափակվեց
Մենք այսօր առավոտյան ժամը 8–ին կարողացանք անել այն, ինչ շատ քչերը կպատկերացնեին, մենք կարողացանք ապահովել ԱԳՆ շենքի աշխատակիցների…
ԱԳՆ-ի մոտ իրավիճակը լարվեց. կարմիրբերետավորները ուժ կիրառելով փորձեցին բացել ԱԳՆ մուտքը
ԱԳՆ շենքի դիմաց, որտեղ «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել են շենքի բոլոր մուտքերը, իրավիճակը լարվեց: Հրմշտոց սկսվեց, կարմիր…
Սա խաղաղության օրակարգ չէ. սա Արցախի ու Հայաստանի խաղաղ հանձնման գործընթաց է, կապիտուլյացիայի 2-րդ փուլն է. Աբրահամյան
Բրյուսելում հնչած հայտարարություններն ամրապնդեցին այն մտահագությունները, որոնք վերջին ամիսներին առկա են հանրության մոտ։ Հայաստանն առաջնորդվում է…
Ամենաշատ