News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի մասով։ Բանն այն է, որ երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ խախտվել են Փաշինյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը եւ նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։

Նկատենք՝ այս գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ նա աջակցում էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Հետաքրքիր է, որ երեքուկես տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՄԻԵԴ 2008 թվականի դեպքերին վերաբերող վճիռները ակտիվացել են։ ՄԻԵԴ-ից մի վճիռ էլ նախորդ տարվա սեպտեմբերին էր եկել՝ կրկին Փաշինյանի դիմումի հիման վրա, սակայն այս անգամ ֆինանսական պահանջ առկա չէր։

Նկատենք, որ «Մարտի 1»-ի գործով վերջին տարիներին իրենց օգտին վճիռներ են ստացել Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ, իհարկե, Նիկոլ Փաշինյանը։ Ու հիմա իսկապես հարց է առաջանում` ՄԻԵԴ-ի իրար հետեւից վճիռները ինչո՞ւ հիմա եղան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ