News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հունվարի 18-ին ընդունել է Գերմանիայի ակադեմիական ծառայության (DAAD) պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհական և հետբուհական կրթության տարբեր աստիճաններում DAAD-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով գերմանական պատվիրակությանը՝ Կարեն Թռչունյանը նշել է, որ որպես DAAD-ի շրջանավարտ՝ շատ լավ պատկերացնում է առկա բոլոր խնդիրները, և նախարարությունը պատրաստակամ է հանդես գալու համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված համապատասխան առաջարկներով:

Ըստ նախարարի տեղակալի՝ Գերմանիայի ակադեմիական ծառայությունը մի շարք երկրների հատկացնում է կրթաթոշակային ֆոնդեր՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու համար: Նա հույս է հայտնել, որ նույն սկզբունքով DAAD-ի՝ մեր երկրին հատկացվող գումարները քանակական և որակական աճ կունենան տարբեր կրթական մակարդակների համար: Կարեն Թռչունյանը հավաստիացրել է, որ հայկական կողմն էլ իր հերթին ամեն ինչ կանի, որպեսզի դրամաշնորհների համար ներկայացվեն որակյալ հայտեր:

Կողմերն անդրադարձել են նաև միջբուհական համագործակցության հարցերին՝ ընդգծելով, որ DAAD-ի ներկայացուցիչների պարբերական այցերը բուհեր և համապատասխան տեղեկատվության տրամադրումը կնպաստեն դրամաշնորհների դիմող հայտատուների թվաքանակի ավելացմանը: Կարեն Թռչունյանն առաջարկել է ավելացնել Հայաստանին տրամադրվող ոչ միայն ամառային կրթաթոշակների թիվը, այլև երիտասարդ գիտնականների և դասախոսների համար նախատեսված դրամաշնորհների քանակը:

Այդ համատեքստում Գերմանիայի ակադեմիական ծառայության ներկայացուցիչներն առաջարկել են դիտարկել համագործակցության համատեղ կրթահետազոտական ծրագիր իրականացնելու հնարավորությունը, որը ենթադրում է երիտասարդ գիտնականների աջակցմանն ուղղված համատեղ ֆինանսավորման գործիքակազմի կիրառում: Անդրադարձ է եղել նաև գիտահետազոտական երկկողմ ծրագրերի իրականացման հնարավորությանը՝ կրկին համաֆինանսավորման հիմքով: Կողմերը փաստել են, որ վերոնշյալ գործընթացները կնպաստեն երիտասարդ գիտնականների և դասախոսների շարժունության բարձրացմանը և երկուստեք հետաքրքրության մեծացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես Հայաստանի հետ առանձին, այնպես էլ տարածաշրջանային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությանը: Քննարկվել են նաև բուհական կրեդիտների փոխճանաչման և կրկնակի դիպլոմների տրամադրման հնարավորությանը վերաբերող հարցեր:

Տպել
Ամենաշատ