News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Հունվարի 18-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 1-ին փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արարատյան փողոցի սկզբնամասում բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Տ․ Ս․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ժ․ Ի․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ի․-ն (ծնված 2017 թ․), Լ․ Հ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված  2017 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մասիսի ԲԿ, այնուհետև Տ․ Ս․-ն, Լ․ Հ․-ն և Ժ․ Ի․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Տ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Լ․ Հ․-ինը և Ժ․ Ի․-ինը՝ ծանր, իսկ Ա․ Ս․-ն և Ա․ Ի․-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Վ. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահը տեղի է ունեցել գերդոզավորման հետեւանքով. Ոստիկանություն
Այդ մասին են վկայում փորձաքննության արդյունքները...
Մահացու ելքով վրաերթի վայրից հեռացած վարորդը հայտնաբերվել է
«Տոյոտայի» 40-ամյա վարորդը մայիսի 17-ին Օհանովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության...
Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
Մայիսի 18-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
«Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ «BMW 750»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման...
Coca-Cola-ի նախկին քիմիկոսը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել առեւտրային գաղտնիքի գողության համար
Մեղադրող կողմը հայտարարել է, որ կինը հույս ուներ BPA չպարունակող ծածկույթների արտադրություն բացել Չինաստանում...
Նիգերիայում ուսանողուհին ծեծի ենթարկվել եւ այրվել համակուրսեցիների կողմից «սրբապիղծ» մեկնաբանությունների համար
«Նա իսլամի մարգարեի մասին սրբապիղծ մեկնաբանություններ պարունակող ձայնագրություն էր արել եւ տեղադրել խմբում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ