News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

Տոնգա Թագավորության կենտրոնական մասում գտնվող երկու կղզիների 150 բնակիչների ճակատագիրը, որոնք տուժել են Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ ստորջրյա հրաբխի ժայթքումից եւ դրան հաջորդած ցունամիից, անհայտ է մնում, այնտեղ բոլոր շենքերը փլուզված են։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Radio New Zealand-ը՝ հղում անելով կղզի պետության կառավարությանը։

Թագավորության իշխանությունները հայտնում են, որ անհայտ է մնում Մանգո կղզու 50 եւ Աթատա կղզու 100 բնակիչների ճակատագիրը, որտեղ աղետից հետո ամբողջությամբ ավերվել են բնակելի բոլոր ենթակառուցվածքները։ Նոր Զելանդիայի ռազմաօդային ուժերի տրամադրած օդային հսկողության տվյալները ցույց են տվել, որ կղզիներում ոչ մի տուն չի մնացել, այնուամենայնիվ, կան մի քանի ապաստարաններ։ Փրկվածների մասին տեղեկություն դեռ չի հաջողվել ստանալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Արտաքին աշխարհի հետ երկրի հաղորդակցությունը դեռեւս սահմանափակ է սուզանավային մալուխի վնասման պատճառով, որը երկրին ապահովել է ինտերնետով եւ միջազգային հեռախոսային կապով։ Ըստ Նոր Զելանդիայի կառավարության՝ դրա վերանորոգումը կարող է տեւել մինչեւ չորս շաբաթ: Օդային հաղորդակցությունը դադարեցվել է, բազմաթիվ ծովային նավահանգիստների աշխատանքը խաթարվել է։ Տեղեկություններ կան սննդամթերքի եւ դեղորայքի պակասի մասին։

Տոնգայի Թագավորության նավատորմի նավերը ուղարկվել են Հաապայ խմբի կղզիներ՝ տեղի բնակիչներին խմելու ջուր, դեղամիջոցներ, սնունդ եւ վրաններ հասցնելու համար՝ ժամանակավոր կացարաններ կազմակերպելու համար։ Տարհանվելու են աղետից տուժած Ֆոնոյֆուա եւ Նոմուկա կղզիների բնակիչները։

Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ ստորջրյա հրաբխի ժայթքումը սկսվել է Տոնգայի Թագավորությունում հունվարի 14-ին: Հունվարի 15-ին ուժգին պայթյունը առաջացրել է մի շարք փոքր ցունամիներ, ինչի հետեւանքով տուժել է երկրի մայրաքաղաք Նուկուալոֆան, որը գտնվում է Տոնգատապու կղզու հյուսիսային ափին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսակովի պողոտայում «Mercedes-Benz»-ը բախվել է կայանած «BMW»-ին․ կան վիրավորներ
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ուղևորներ...
Դատարանը ոչխարին երեք տարվա ազատազրկման է դատապարտել սպանության համար
Սպանությունից հետո կենդանուն բերման է ենթարկել Ռումբեկի ոստիկանությունը։
Ոստիկանները գողություն կատարող խումբ են վնասազերծել. 8 անձ ձերբակալվել է
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում...
29-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել...
Շենքի բակում Nissan Tiida-ն անցել է ճանապարհի արգելապատնեշը և մասամբ թեքվել․ փրկարարներն են ուղղել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
Իրանցու «Սկանիա» բեռնատարը խուզարկել են. հայտնաբերվել է 930 գրամ «հերոին» և 1005 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տրվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների...
Ամենաշատ