News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ ամբիոնի մոտ հայտարարեց, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին իր հայտարարությունը կատակ էր:

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց Քերոբյանին. «Երբ եք հրաժ-արական տալու, ինչու հրաժարական չեք տալիս, պարոն Քերոբյան, թե՞ ձեր խոստումը մնացել է օրինակ, տնտեսության ակտիվության ցուցանիշի մեջ, այսինքն ըստ ձեր տրամաբանության, խցանման մեջ»:

Ի պատասխան նախարարն ասաց. «Ձայնագրությունը, որ դուք միացնում եք, կիսատ էԼ: Եթե բարի լինեք եւ միացնեք ամբողջ ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ այդ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արված հայտարարություն է: Իհարկե, կարող եք ծիծաղել, դա ձեր իրավունքն է, որովհետեւ այն կոնտեքստը, որ ասվել է, դրան հաջորդել է  արտահայտություն՝գո՞հ եք: Բայց ես ուրիշ հարց եմ ուզում տալ. Արդյոք դուք նույն պատվախնդրությամբ գնում ու թակում ենք Արժույթի միջազգային հիմանադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի դռները, որոնք նույնպես կանխատեսումներ են արել ու վրիպել են շատ ավելի շատ, քան ես, քան մենք: Արդյոք ձեր գործողություններում տրամաբանական եք, հետեւողական եք բոլոր առումներով, թե՞ զվարճանում եք եւ ձեր արած հայտարարությունները ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի իսկական խնդիրների հետ»:

Արեգնազ Մանուկյանն էլ արձագանքեց. «Հասկանո՞ւմ եք, որ այսօպիսի պատասխաններից հետո, ձեր բոլոր խոսքերը փաստորեն ստիպված պետք է լինենք ընդունել կատակով: Այդ խոսքերը հանրությանմոտ ընդամենը կարող են հույս արթնացնել: Դուք այդ խոստումը տալով ստել եք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ