News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

2020 թվականի պատերազմից հետո Արցախի համար սուբյեկտիվության պահպանումն էլ ավելի կարեւոր է դարձել: Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով` 2021 թվականը յուրահատուկ տարի էր երկրի եւ դրա յուրաքանչյուր բնակչի համար։ «Երրորդ պատերազմի աղետից հետո վերականգնումը սկսելու ժամանակն է: Արցախը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այն վիրավոր է։ Բայց կարող ենք արձնագրել, որ վերակենդանացման բաժանմունքից կամաց-կամաց տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Առաջին հերթին պետք է հաղթահարել ծանր հոգեբանական վիճակը»,- ​​նշեց Բաբայանը։

Նախարարը հիշեցրեց, որ Արցախի ԱԳՆ-ն, ինչպես եւ այլ երկրների արտգործնախարարությունները, վարում է պետության ղեկավարի որոշած քաղաքականությունը: «Նպատակները նույնն են։ Դրանց այլ նպատակներ են ավելացել։ 2021 թվականին մենք փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք մեր շահերը միջազգային կառույցներում եւ աշխարհաքաղաքական գործընթացներից դուրս չմնանք»։

Այս համատեքստում, շարունակեց նախարարը, շատ կարեւոր է ներկայացնել սեփական դիրքորոշումը: Ճանապարհներից մեկը հայտարարություններ անելն ու փաստաթղթերը միջազգային կազմակերպություններում տարածելն է։ ԵԱՀԿ-ում տարածվել է 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում՝ 15, Եվրախորհրդում՝ 4, ընդհանուր՝ 39 փաստաթուղթ։ Արտաքին գործերի նախարարությունը 32 պաշտոնական հայտարարություն ու մեկնաբանություն է արել, 88 պաշտոնական հաղորդագրություն է տարածել։ Այս բավականին ակտիվ գործընթացն ընթացել է Հայաստանի եւ Սփյուռքի հետ համագործակցությամբ։ Արցախի ԱԳՆ-ն ակտիվորեն ներկայացված է նաեւ սոցցանցերում: Նախարարը հատկապես շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին  համագործակցության համար՝ որպես Արցախի դիրքորոշումը ներկայացնելու կարեւոր միջոց։ Հայրենական լրատվամիջոցներից բացի, հարցազրույցների համար դիմել են մամուլի ներկայացուցիչներ 14 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Եվրոպայից եւ Լատինական Ամերիկայից։ «Աշխարհագրությունը մեծ է: Դա թույլ է տալիս ներկայացնել մեր դիրքորոշումը տարբեր երկրներին»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով` 2022 թվականին նպատակներն ու խնդիրները նույնն են մնում՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը զուգահեռ բարեկամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացում, Հայաստանի եւ Սփյուռքի հետ կապերի ամրապնդում։ Ամենակարեւոր նպատակը սուբյեկտիվության պահպանումն է, որպեսզի աշխարհը տեսնի, որ Արցախը կա եւ զարգանում է, մենք ենք մեր ճակատագրի տերը,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:- Ամենակարեւոր ուղղությունը շարունակում է Արցախի միջազգային ճանաչումը լինել։ 2020 թվականի պատերազմից հետո սուբյեկտիվության պահպանումն էլ ավելի կարեւոր է դարձել»։ Խոսելով տարածված փաստաթղթերի արդյունավետության մասին՝ նախարարը նշեց, որ դրա մասին կարելի է դատել Ադրբեջանի պահվածքից, դրա նյարդայնությունից։ Նրա խոսքով` փաստաթղթերը վերաբերում են բազմաթիվ հարցերի՝ հումանիտար ոլորտին, գերիների վերադարձին, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող մշակութային ցեղասպանությանը։ «Արդյունք կա, եւ մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- նշեց արտգործնախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելի հանդիպումից հետո հնչել են բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ. Փաշինյանը՝ Բլինքենին
Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև…
Իրանն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը...
«Կարո՞ղ եք ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ ԱԳՆ խորհրդական Վահան Կոստանյանը շրջանցեց հարցը
Հետեւեք Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարություններին․․․
Մերժում ենք եւ դատապարտում Բրյուսելում պայմանավորվածությունների և սկզբունքների փաթեթը. ՀԴԿ հայտարարությունը
Փաշինյանը վերջնական դավադիր, հակապետական քայլն է կատարել՝ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից և միջազգային հանրությանը...
Միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն․ Իրանի դեսպանը՝ ՀՀ–ի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին
Հայ–իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Հայաստանում ․․․
Բրյուսելը ապացուցեց, որ Հայաստանը շարժվում է բացառապես Ադրբեջանի օրակարգով. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան հանդիպմանը գնացել է՝ ընդունելով հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հիմքում ընկած ադրբեջանական...
Ամենաշատ