News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես ամբողջ հայաստանի համար ցավ եմ ապրում, որ տարիներ շարունակ Հայաստանում իշխանության մաս կազմած մի ուժ իրեն այսքան անազնիվ է պահում ժողովրդի հետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալ;ով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի ելույթին:

Նա, մասնավորապես, նշեց. « Պարոն Մանուկյանը գալիս էստեղ ասում է՝ մենք Թուրքիայից ենք իմանում, որ Հայաստան-Թուրքիա չվերթներ են լինելու, էսինչ բանը Թուրքիայից ենք իմանում: Այսինքն ամեն անգամ ժամանակային փոքրիկ մի հատված, որ տարբերություն է լինում, ինչ-որ մի բան առաջինը հայտարարում է Թուրքիան, հետո հայտարարում է մեր ԱԳՆ-ն: Կարող է լինել հակառակը: Ասենք 15 րոպե, թող լինի մեկ ժամ տարբերությամբ, երբ հայտարարություններ են գնում, սա էս մարդկանց համար խնդիր է:

Բայց երբ նույն Գեղամ Մանուկյանի եւ ՀՅԴ-ի համար, օրինակ, խնդիր չի եղել, որ իրենք 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի հանձարարությամբ կամ առնվազն գիտությամբ եղել են Հայաստան-Թուրքիա գաղտնի բանակցություններ, որոնք վարվել են շվեյցարական կողմի միջնորդությամբ: Միջնորդն էլ եղել է Շվեյցարիայի ԱԳՆ-ի պետքարտուղարը: Սա իրենց համար խնդիր չի եղել, էս մարդիկ դրա դեմ չեն պայքարել, նախարարական պորտֆելները չեն շպրտել սեղանին, :

Նույնկերպ խնդիր չի եղել տարիներ շարունակ Երեւան-Ստամբուլ, Ստամբուլ-Երեւան ավիատոմսեր վաճառելը, բայց խնդիր է, որ հիմա նորից այդ չվերթներն իրականանալու են: Երեսպաշտություն, երեսպաշտություն ու էլի երեսպաշտություն: Պոպուլիզմ, պոպուլիզմ եւ էլի պոպուլիզմ, դրանից անդին ոչինչ»,-ասաց նա:

Տպավորություն է, որ իշխանական պատգամավորները գիշերը երազում Ռոբերտ Քոչարյանին են տեսնում․ Գեղամ Մանուկյան

Տպել
Ամենաշատ