News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի Telegram մեսենջերում կան թաքնված ֆունկցիաներ եւ կոդեր, որոնց մասին քչերը գիտեն։ Այս մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է սոցիալական ցանցերի եւ մեսենջերների պրոֆեսիոնալ օգտատերերի ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Զիկովը։

Փորձագետը նշել է, որ Պավել Դուրովի մեսենջերն ունի այսպես կոչված Inline բոտեր, որոնց միջոցով կարելի է գտնել գրեթե ցանկացած տեղեկատվություն, ֆայլ կամ մեդիա բովանդակություն։ Օրինակ, եթե չաթի հաղորդագրության տողում մուտքագրեք «@vid», սեղմեք բացատ եւ ավելացնեք «iPhone 13», ապա կհայտնվի պատուհան՝ YouTube-ի բոլոր տեսանյութերից, որոնց վերնագրում կա «iPhone 13»: 

««@gif» մուտքագրելով՝ կարող եք ուղարկել «գիֆեր», «@pic» խնդրանքով օգտատերը կկարողանա նկարներ ուղարկել Yandex տվյալների բազայից, բայց եթե գրեք «@iLyricsbot» եւ ավելացնեք երգը կամ արտիստի անունը, կարող եք գտնել գրեթե ցանկացած երգի տեքստ»,- ասել է Զիկովը։

Բացի անվանված Inline-bot-երից, կան «@wiki» եւ «@imdb», որոնց շնորհիվ կարող եք անգլերեն վիքիպեդիայից հոդվածի հղում ուղարկել ձեր զրուցակցին, կամ եթե մուտքագրել եք «@imdb», կարող եք գտնել IMDb ռեսուրսի ֆիլմի էջը։ Փորձագետը նաեւ նշել է, որ Telegram-ում կան բազմաթիվ այլ թաքնված կոդեր, որոնք ավելի քիչ օգտակար են սովորական օգտատիրոջը։

«Եթե սեղմած պահեք «Ուղարկել հաղորդագրություն» կոճակը, ապա կհայտնվի պատուհան՝ ուշացած հաղորդագրություն ուղարկելու հնարավորությամբ՝ ընտրված ամսաթվի եւ ճշգրիտ ժամի հետ: Նույն կերպ կարող եք հաղորդագրություն ուղարկել «առանց ձայն» ռեժիմով»,- կիսվել է Զիկովը։

Նա նաեւ ասել է, որ եթե ուղարկելուց առաջ ընտրեք տեքստի ցանկալի հատվածը եւ որոշ ժամանակ պահեք այն, կհայտնվի մենյու՝ այս հատվածը ջնջելու ունակությամբ, ինչպես նաեւ կարող եք ընդգծել տեքստը։ Բացի այդ, տեքստի կամ բառի մի մասը սեղմելիս կարող եք տեքստին հիպերհղում ավելացնել կամ անհրաժեշտ մասը թաքցնել, եթե ընտրեք «Spoiler»: Օգտատերը կկարողանա տեսնել թաքնված հաղորդագրությունը միայն սեղմելուց հետո, ինչը շատ օգտակար է ընդհանուր չաթում ինչ-որ տեղեկություն ուղարկելիս, որ մասնակիցներից մեկը չի ցանկանում իմանալ, օրինակ՝ ինչպես ավարտվեց իր սիրելի սերիալի վերջին դրվագը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ