News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջատար է դարձել հարցումներում եւ մնացել է գլխավոր ֆավորիտը 2022 թվականի ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է BFMTV-ն։

Հեռուստաալիքի անցկացրած հարցման համաձայն` առաջին փուլից երեք ամիս առաջ գրեթե յուրաքանչյուր երկրորդ ֆրանսիացին (48 տոկոս) ընտրարշավի հաղթող է անվանել քաղաքական գործչին։ Հարցվածների 14 տոկոսը կանխատեսում է հանրապետական ​​թեկնածու Վալերի Պեկրեսի կամ «Ազգային միավորում» շարժման թեկնածու Մարին Լը Պենի հաղթանակը: Միայն վեց տոկոսն է հավատում «Ռեկոնկիստա» շարժման թեկնածու Էրիկ Զեմուրի հաղթանակին, իսկ հինգ տոկոսը հավատում է «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունից Ժան-Լյուկ Մելանշոնի հաղթանակին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ