News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը 1990 թվականի հունվարի 20-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ ծավալուն հայտարարություն է տարածել՝ սպառնալով 32 տարի անց «մեղավորներին պատասխանատվության ենթարկել»։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը խեղաթյուրում է իրադարձությունները։ Ինչպես նախկինում, Ադրբեջանը տեսնում է հետեւանքները, սակայն չի ցանկանում տեսնել ողբերգական իրադարձությունների պատճառը։ 

Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում տեսնել հունվարի 13-ին սկսված հայկական ջարդերը, սպանությունները, կողոպուտը ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա։ Փոխարենը, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ մեղադրում է Հայաստանին եւ Արցախին, իսկ Բաքու բանակ մտցնելը՝ այդ ժամանակ մեկ շաբաթ տեւած հայ բնակչության ջարդը կասեցնելու համար, ներկայացվում է որպես փորձ՝ կանխելու «համազգային շարժումը եւ Ադրբեջանի ժողովրդի՝ անկախ լինելու կամքը»։

Բազմաթիվ վկայություններ կան կատարված վայրագությունների եւ սպանությունների, այդ թվում՝ ողջ-ողջ այրվելու մասին։ Հայկական ջարդերի զոհերի մասին ստույգ տվյալներ չկան, խոսքը մի քանի հարյուր սպանվածի մասին է։ Մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ թալանվել եւ վտարվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ