News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Այսօր մեր խորհրդարանում իրական քաղաքական բանավեճ, կայացած, գիտելիքով մարդիկ շատ քիչ կան: Այս մասին NEWS.am-ւի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխող խմբակցության պատգամավորները թիրախովորել էին իր ազգանունը:

Նա անդրադարձավ այսօր ԱԺ նիստի ժամանակ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ելույթին, որտեղ նա ասել էր. «Ինչ վերաբերում է, տիկին Ստամբուլյան… Ստամբուլ... Լավ է,  ոչ մի բան … Շնորհակալություն, այսքանը»:

«Ես հիմա չեմ պատրաստվում այդ կնոջը քննարկել միայն մի բան եմ ցանկանում, որ երջանիկ լինի, որովհետեւ երբ կինը երջանիկ է, իր պհվածքը, ադեկվատությունը համահունչ է դրան: Կարծում եմ՝ այսօր իրենք ունեն գերխնդիր՝ որեւէ կերպ հանրությանը շեղելու իրական իրավիճակից»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին, թե ինչո՞ւ են կանայք անցնում որոշակի կարմիր գծեր, նա արձագանքեց. «Չեմ ուզում քննարկել ու պիտակավորել իշխանական կանանց: Ես մաղթում եմ, որ իշխանական կանայք բոլորը լինեն երջանիկ, իրենց ընտանիքներում հոգեպես բավարարված, եւ այն, ինչը բերում են խորհրդարան, ուղղակի չբերեն, ուղղակի նեն այն աշխատանքը, որի համար եկել ենք խորհրդարան»:

Նա նշեց, որ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, շատ տհաճ է. «Եթե ես իրավիչճակին նայեմ որպես նախկինում քաղաքացի, նախկինում գործարար, բնականաբար, ինձ համար եւս անտանելի է ստեղծված իրավիճակը: Փոխանակ մտածեն, թե ինչ անել Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար,սկսում են անձնական վիրավորանքների դիմել: Ես շատը կուզենայի, որ իր թիրախվորված հարցերին պատասխանեին: Իսկ ասածն այն էր, որ իրենց նախագծերի արդյունքում տնտեսական անվատնգության խնդրի առջեւ կարող ենք կանգնել: Ստացվում է, որ օտարերկրյա ներդրողը գալու է եւ շատ ավելի հեշտ պայմաններով լիցենզիա է ստանալու Հայաստանում, քան հայ ներդրողը: Արդյոք հայ գործարարի շահերը, իրավունքները պաշտպանվելու են»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ