News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Պոտենցիալ վտանգավոր 7482 աստերոիդն (1994թ. PC1) անցել է Երկրից 2 միլիոն կմ հեռավորության վրա, ասվում է «Ռոսկոսմոս»-ի հայտարարության մեջ։

Պետական ​​կորպորացիայում հայտնել են, որ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մ.Վ. Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի աստղադիտակը լուսանկարել է պոտենցիալ վտանգավոր 7482 աստերոիդը:

«Կադրերը ստացվել են հունվարի 18-ի գիշերը՝ աստերոիդի` նվազագույն հեռավորությամբ Երկրին մոտենալու ժամանակ։ Հունվարի 18-ին այն անցել է մեզանից մոտ 2 միլիոն կմ հեռավորության վրա (դա գրեթե հինգ անգամ ավելի հեռու է, քան Լուսինը)», - ասվում է «Ռոսկոսմոս»-ի` Telegram ալիքում hրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NASA-ում հայտնել էին, որ 7482 (1994 PC1) աստերոիդը, որի տրամագիծը մոտ 1.1 կմ է, հունվարի 18-ին կանցնի Երկիր մոլորակի կողքով։ Ամենամոտ հեռավորությունը, որին կմոտենա աստերոիդը Երկրին, կլինի մոտ 2 միլիոն կմ, այն կթռնի ավելի քան 70 հազար կմ/ժ արագությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԳԱԱ հայտարարությունը՝ «Falcon 9» հրթիռով Երկրի ուղեծիր «Transporter-5» տիեզերանավի արձակման վերաբերյալ
Այսօրինակ տեխնոլոգիաների ներդրումը մեր երկրում մշակութաստեղծ քայլ է, որը հնարավորություն է տալիս օգտագործելու առաջադեմ գիտելիքը, պատրաստելու...
Արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ, երբ առաջին նկարները հասանելի լինեն. Ջորջ Տաբակյան
2004թ երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան եկել էի այս թեման քննարկելու տարբեր մասնագետների հետ։ Տարիներ հետո բավականին առաջընթաց կար այս...
Հայտնի է առաջին հայկական տիեզերական արբանյակի՝ Urdaneta-Armsat 1-ի անվանումը, քաշը եւ այլ պարամետրերը
Urdaneta-Armsat 1-ը պատկանում է 16U CubeSats փոքր արբանյակների դասին, որի քաշը կազմում է ընդամենը 15,5 կգ…
ՀՀ առաջին արբանյակի արձակման հետ կապված բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում․ԲՏԱՆ
Առաջիկայում, ավելի կոնկրետ՝ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը...
Հակոբ Արշակյանը Հայաստանի առաջին տիեզերական արբանյակից կադրեր է հրապարակել
Ավելորդ կլինի ասել, թե որքան ջանք է ներդրվել այս աշխատանքի իրագործման նպատակով, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր...
Մինչեւ 2023-ի վերջ Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունող կայան կստեղծվի. Փաշինյան
Արբանյակից արված լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կառավարման, կլիմայի փոփոխության մոնիտորինգի եւ այլ ոլորտներում...
Ամենաշատ