News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վեց նոր Rafale կործանիչներ թռիչք են իրականացրել Աթենքի կենտրոնում գտնվող Ակրոպոլիսի վրայով։ Սրանք առաջին ինքնաթիռներն են, որոնք ձեռք են բերվել Ֆրանսիայի հետ պաշտպանական համաձայնագրի շրջանակում, որոնք էլ ավելի են սրել Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը, հաղորդում է Reuters-ը:

Հունաստանը պատվիրել է ընդհանուր առմամբ 24 Dassault արտադրության մոտ 3 միլիարդ եվրո արժողությամբ ինքնաթիռ, քանի որ այն ձգտում է արդիականացնել իր ռազմական ուժը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում էներգիառեսուրսների հետ կապված վերջին վեճի ֆոնին: 

«Դրանք արդեն ճանապարհին են»,- թվիթերում գրել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՝ տեղադրելով Rafale ինքնաթիռներ նստող Հունաստանի ռազմաօդային ուժերի օդաչուների տեսանյութը։

Հոկտեմբերին Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Ֆրանսիայի հետ ռազմավարական-պաշտպանական պայմանագիրը, ըստ որի՝ արտաքին վտանգի դեպքում նրանք օգնության կհասնեն միմյանց։

Պայմանագիրը ներառում է նաեւ երեք ֆրանսիական ֆրեգատների պատվեր՝ եւս 3 միլիարդ եվրո արժողությամբ:

Ֆրանսիան ասում է, որ համաձայնագիրն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ, սակայն Հունաստանը, որը պահպանում է Եվրամիության հարավարեւելյան թեւը, պետք է պաշտպանված լինի:

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները երկար ժամանակ լարված են եղել Միջերկրական ծովի արեւելյան հատվածում տարածքային խնդիրների, այդ թվում՝ օդային տարածքի, էներգետիկայի, Էգեյան ծովի որոշ կղզիների կարգավիճակի եւ Կիպրոսի հետ կապված:

Աթենքն ու Անկարան վերսկսել են նախնական շփումները անցյալ տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ