News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Անկարայում կանանց հիգիենայի միջեցների թանկացման դեմ պայքարող մի քանի կանանց, հայտնում է T24 լրատվական կայքը։

Կանայք ձերբակալվել են ոստիկանների կողմից՝ կապված հիգիենիկ միջադիրներն ու տամպոնները անվճար դարձնելու կոչի հետ՝ պատճառաբանելով վերջերս այդ ապրանքների 50 տոկոսով թանկացումը:

«Միջադիրները, տամպոնները շքեղություն չեն, այլ տարրական կարիք», «Մենք չենք լռի, չենք վախենա, չենք ենթարկվի», վանկարկել են ցուցարարները։

Ըստ կառավարության տվյալների՝ անցյալ ամիս Թուրքիայում ինֆլյացիան հասել է 36 տոկոսի, ինչը ինֆլյացիայի ամենակտրուկ աճն է մոտ 20 տարվա ընթացքում:

Շատ հիմնական ապրանքների՝ բանջարեղենի եւ կանանց հիգիենայի միջոցների գները բարձրացել են ավելի քան 50 տոկոսով, ինչի հետեւանքով բնակչությունը չի կարողանում բավարարել իր հիմնական կարիքները:

Կանանց իրավունքների պաշտպան Mor Dayanışma խումբը ձերբակալությունների հետ կապված հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ցուցարարներին թույլ չեն տվել երթով շարժվել դեպի խորհրդարան։ «Անհապաղ ազա՛տ արձակեք մեր ընկերներին»,-Twitter-ում գրել է խումբը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ