News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իշխող մեծամասնության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը հակասում է ժողովրդավարությանը եւ կառավարման խորհրդարանական մոդելին։ Այս մասին Ազգային ժողովում հունվարի 19-ին համապատասխան օրինագծի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները երկակի ստանդարտներ են կիրառում: Մասնավորապես, ժամանակին ՍԴ դատավորի «նոր» թեկնածու դարձավ Վահե Գրիգորյանը։ Նա նույնպես չընտրվեց, բայց ամեն անգամ իշխանություններն առաջ էին քաշում նրա թեկնածությունը։
Իր հերթին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ իշխող մեծամասնությունը, ըստ էության, փորձում է ուզուրպացնել խորհրդարանական ընդդիմության իրավունքներն ու լիազորությունները։ «Խորհրդարանական մեծամասնության պահվածքն ակնհայտորեն որոշվում է կոնկրետ մի անձի կողմից»,- ընդգծեց Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ