News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Իսրայելի արդարադատության նախարարը խոստացել է լիարժեք հետաքննություն իրականացնել այն պնդումների վերաբերյալ, որ Pegasus լրտեսական ծրագրերն օգտագործվել են Իսրայելի քաղաքացիների, այդ թվում՝ նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը ղեկավարող մարդկանց դեմ, հաղորդում է AFP-ը:

Իսրայելական NSO ընկերության Pegasus ծրագրային ապահովումը, որը կարող է բջջային հեռախոսը վերածել գրպանային լրտեսական սարքի, շարունակում է մնալ գլոբալ վեճերի աղբյուր այն բանից հետո, երբ անցյալ տարի հայտնի դարձավ, որ այն օգտագործվել է ամբողջ աշխարհում լրագրողներին եւ այլախոհներին լրտեսելու համար։ 

Pegasus-ը նաեւ օգտագործվել է ոստիկանության կողմից քաղաքացիների դեմ, ովքեր նախորդ տարի Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերի առաջնագծում էին, երբ նա դեռ վարչապետ էր։

Իսրայելի ոստիկանությունը կտրականապես հերքել է այս տեղեկությունը։

Նեթանյահուի քննադատ, հանրային անվտանգության նախարար Օմար Բարլեւը, ով պաշտոն է ստանձնել նոր կառավարությունում, ասել է, որ «ոստիկանության կողմից գաղտնալսման կամ սարքի կոտրման պրակտիկա չկա՝ առանց դատավորի թույլտվության»:

Իսրայելի անվտանգության ուժերը լայն հնարավորություն ունեն դատարանի թույլտվությամբ Իսրայելի տարածքում հսկողություն իրականացնելու համար։

Սակայն Իսրայելի Ժողովրդավարության ինստիտուտի վերլուծական կենտրոնի փորձագետ Թեհիլա Շվարց Ալթշուլերը AFP-ին ասել է, որ «անհնար է դատարանից որոշում պահանջել», քանի որ Իսրայելի օրենսդրությունը ներկայումս թույլ չի տալիս նման ագրեսիվ հսկողություն իրականացնել իր քաղաքացիների նկատմամբ: «Այժմ պարզ է, որ գաղտնիության պաշտպանության ներկայիս ակտը նախատեսված չէ այսօրվա իրականության հետ առնչվելու համար»,- ասել է նա։  

Գաղտնիության պաշտպանության վարչությունը հայտարարել է, որ Pegasus-ի օգտագործումը Իսրայելի քաղաքացիներին վերահսկելու համար «կներկայացնի գաղտնիության լուրջ խախտում»:

Պետական վերահսկիչ Մաթանյահու Էնգլմանը հայտարարել է, որ կընդլայնի իր ընթացիկ հետաքննությունը իրավապահ մարմինների կողմից հսկողության տեխնոլոգիայի օգտագործման վերաբերյալ՝ ներառելով Pegasus-ի դեմ վերջին մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ