News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը


Հայաստանը ռուսական կողմի միջոցով սահմանային գոտում իրավիճակը դեէսկալացման վերաբերյալ առաջարկների փաթեթ է փոխանցել Ադրբեջանին։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով` հայկական կողմը իրավիճակի դեէսկալացման, ինչպես նաեւ սահմանային գոտում կայունության եւ անվտանգության բարձրացման միջոցառումների փաթեթ է պատրաստել։

«Փաթեթը փոխանցվել է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Մոսկվայի միջոցով Ադրբեջանին։ Մանրամասները, իհարկե, չեմ կարող բացահայտել։ Իմաստ չկա։ Կարող եմ միայն ասել, որ դրանք բխում են Հայաստանի վարչապետի կողմից բարձրացվող զորքերի հայելային դուրսբերման եւ անվտանգության հավելյալ մեխանիզմների ստեղծման հարցերից»,- նշեց ԱԳ նախարարը։

Նա նաեւ հավելեց, որ այս փաթեթը ներկայացվել է Անվտանգության խորհրդի նիստին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ զրուցել է իր հայ գործընկերոջ հետ։ Նրանք, մասնավորապես, քննարկել են սահմանազատման մասով հանձնաժողովի ստեղծման հարցը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ-ը գերիների վերադարձի հարցում ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր…
Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու. Արտակ Զաքարյան
Հետևաբար կամ Նիկոլը (եթե պարզվի որ հայ չէ) թուրքերին հերոսական ծառայություն…
Բաքվի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից բռնի 40 000 մարդ է տեղահանվել. Արցախի ՄԻՊ
Բռնի տեղահանվածները բացասական հետեւանքներն իրենց վրա զգացել են ողջ 2021 թվականի ընթացքում․․․
Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ
Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական...
Արարատ Միրզոյանի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում
Արարատ Միրզոյանը նշել է, որ ընթացիկ տարին բավականին ակտիվ է եղել ՀՀ-ԵՄ...
Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը ՀՀ ԱԺ-ում է. անդրադարձել են 44-օրյա պատերազմին
Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով խորհրդարանում տեղի է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ