News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը դժգոհություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորակազմը խոչընդոտներ է հարուցում Արցախի տարածքից հայերի արտահոսքի համար և տարբեր միջոցներով անում է այնպես, որ հայերը մնան Արցախում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղապահների կողմից Արցախում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ ներդրվող ջանքերը դժգոհություն են հարուցում ադրբեջանական իշխանությունների համար։

Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի տարածքում հայերի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու, բնիկ հայկական բնակչությանը տեղահանելու, հայրենազրկելու ադրբեջանական քաղաքականության մասին ինքնախոստովանություն։

Արցախը յուրացնելու և ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու ճանապարհով հարցը վերջականապես փակելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ, և այն ավելի լայն թափ է ստացել Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կառավարման տարիներին՝ մասնավորապես 1970-ական թվականներին։

Դեռևս 2002 թ-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Հեյդար Ալիևը ուղիղ տեքստով նշել է․ «Միևնույն ժամանակ ես ձգտել եմ փոխել դեմորգրաֆիական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղը բարձրացնում էր այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություն բացելու հարցը։ Մեզ մոտ բոլորը առարկեցին։ Ես մտածեցի և որոշեցի բացել։ Բայց մի պայմանով, որ գործելու են երեք հոսքեր՝ ադրբեջանական, ռուսական և հայկական։ Բացեցինք։ Հարակից շրջաններից ադրբեջանցիներին մենք ուղորդում էինք ոչ թե Բաքու, այլ այնտեղ [ԼՂԻՄ]։ Բացեցինք այնտեղ նաև մեծ կոշկի ֆաբրիկա։ Բուն Ստեփանակերտում աշխատուժ չկար։ Մարզի շրջակա բնակավայրերից ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ [ԼՂԻՄ]։ Այս և այլ միջոցներով ես ձգտում էի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեն, իսկ հայերի թիվը նվազի»։

Այս եղանակով Արցախի հարցը փակելուն է ուղղված նաև ադրբեջանական իշխանությունների կողմից բոլոր միջոցներով Արցախում խաղաղ կյանքը խաթարելու, մարդկանց տարրական իրավունքները ոտնահարելու, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելու համակարգված քաղաքականությունը։ Դրան է ուղղված նաև Իլհամ Ալիևի ամբողջությամբ կեղծ ու մանիպուլյատիվ տվյալները Արցախում ապրող հայերի թվաքանակի վերաբերյալ։ Տարբեր հայտարարություններում և հարցազրույցներում նա միտումնավոր ներկայացնում է Արցախի բնակչության իրական թվի հետ որևէ աղերս չունեցող տվյալներ։ Որոնք, իդեպ, մի քանի անգամ հերքվել են նաև ռուսական կողմի ներկայացրած տվյալներով։

Տարբեր երկրների պաշտոնական և քաղաքական շրջանակների, իրապաշտպան համայնքի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունն եմ հրավիրում և կոչ անում չտրվել արդբեջանական մանիպուլյացներին և Արցախի մասին հստակ ու անկողմակալ տեղեկություններ ունենալու համար այցելել Արցախ կամ օգտվել օբյեկտիվ աղբյուրներից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին և ասել, որ ամեն ինչում հայերն են մեղավոր
Ադրբեջանի դեսպանը արցախահայության դեմ ագրեսիան անվանել է․․․
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»...
Պատերազմից 3 տարի անց ՀՀ տնտեսությունը կրկնապատկվել է, դիմադրողականությունը էապես մեծացել է. Քերոբյան
Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանը դառնա անհամեմատ ավելի բարձր դիմադրողական, ավելի զարգացած երկիր եւ կարողանանք հույսներս դնել մեզ վրա, ոչ…
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ քրվարույթի շրջանակում չի հարցաքննվել…
Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը. իրավաբան
Իրավաբանը բացասական վերաբերմունք է հայտնել...
Ադրբեջանում շարունակվում է կտտանքների եւ գերիների հետ անմարդկային վեաբերմունքի գործելաոճը. փորձագետ
Ադրբեջանում պաշտոնապես 55 հայ գերի կա...
Ամենաշատ