News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հունվարի 11-ին Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի համայնքային ոստիկանները բնակարանային գողության մասին օպերատիվ տեղեկություն ստացան։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցած տարվա դեկտեմբերի 20-ից մինչև այս տարվա հունվարի 10-ը 31-ամյա մի տղամարդ մտել էր Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի մի բնակարան և գողություն արել:

Նույն օրը նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Անիի բաժին ու խոստովանեց արարքը: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին բանալիներ, որոնցից մեկով էլ, ըստ իր հայտնածի, բացել էր բնակարանի դուռը:

Գողության պահին տանը մարդ չէր եղել, 63-ամյա տանտիրուհին էլ թեպետ նկատել էր կատարված գողությունը, սակայն չէր դիմել իրավապահներին:

Հարուցվել է քրեական գործ, վնասի չափն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Տպել
Ամենաշատ