News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Հազիվ թե Հայաստանում որեւէ իշխանություն կասկածի տակ դնի Հայոց ցեղասպանության փաստը։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցին, որը հասցեագրված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մկրտչյանը, մասնավորապես, հիշեցրեց վարչապետի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը։ Նա Փաշինյանին խնդրեց կրկնել այդ արտահայտությունը խորհրդարանի ամբիոնից, ինչպես նաեւ այն հայտարարությունը, որ Հայաստանի կառավարությունը պայքարելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, եւ որ երկու երկրների եւ ժողովուրդների հաշտեցումը հնարավոր է միայն Ցեղասպանության ճանաչումից եւ հայ ժողովրդին պատճառված վնասի փոխհատուցումից հետո։

Ի պատասխան՝ ԱԳՆ ղեկավարը խնդրեց վերընթերցել խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագիրը։ Նրա խոսքով՝ այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է այս թեմայի շուրջ գործող իշխանության դիրքորոշման մասին։

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խուսափեց ամբիոնից այս խոսքերը կրկնելուց։ Ընդ որում, արվեց վատագույն ընտրությունը՝ նրա փոխարեն խորհրդարանի ամբիոնի մոտ ուղարկեցին «Օմեգա»-ին։ Պատահական չէ, որ ձեզ հավատարիմ քրեական օլիգարխները հայտարարում են, որ Թուրքիայի հետ որեւէ խնդիր չկա, եւ որ թուրքերը գալու են Հայաստան բուժվելու»,- ասաց Մկրտչյանը։

Այսպիսով, նա անուղղակի հիշեցրեց այն պնդումները, որոնց համաձայն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գաղտնի իրազեկող է, ներգրավված է եղել «Օմեգա» կեղծանունով։ Նա հիշեցրեց նաեւ իշխանական պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի վերջերս արած հայտարարությունները։

Միրզոյանը պարտքի տակ չմնաց։ «Դժվար է պատասխանել բառերի այս հեղեղին՝ չխախտելով կոռեկտության սահմանները։ Այնուամենայնիվ, ես կփորձեմ դա անել: Ձեր ասածը չի համապատասխանում իրականությանը։ Ցավոք, սրան ավելացնելու բան չկա։ Միայն խորհուրդ կտայի բարեւել Նարիմանովին»,- քամահրանքով նետեց Միրզոյանը՝ չհստակեցնելով, թե ում նկատի ունի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Այնուհետեւ խորհրդարանականները շրջել են եղեւնիների պուրակում, այցելել…
Արարատ Միրզոյանը Բրյուսելում ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-կոթողի մոտ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի...
ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է…
Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին
Ծաղիկներ խոնարհեցին նաև Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը․․․
Պոլսո Հայոց պատրիարքը հակասական ուղերձներ է տարածում Ապրիլի 24-ի վերաբերյալ. Հարութ Սասունյան
Ինչ-որ չափով հասկանալի է, թե ինչու Թուրքիայի հայերը, հատկապես ղեկավար պաշտոններ զբաղեցնողները, ստիպված են ընդունել...
ՀՀ դեսպանությունը պարզաբանել է Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը
Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է…