News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը արեւմտյան երկրներին կոչ է արել պահպանել միասնականությունը այն բանի առջեւ, ինչը նա անվանել է «Ուկրաինայի դեմ ռուսական անողոք ագրեսիա» եւ Ուկրաինայի առաջնորդին հավաստիացրել է իրենց աջակցության մասին, հաղորդում է AP-ն:

Բլինքենը Կիեւ կատարած այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները վճռականորեն աջակցում են երկրին եւ նրա դեմոկրատական ձգտումներին՝ պոտենցիալ «ռուսական անխուսափելի ներխուժման» աճող մտավախությունների ֆոնին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «մոտ 100 հազար մարդով իր ռազմական ներկայությունը Ուկրաինայի հետ սահմանին մեծացնելու պլաններ ունի, այդ թիվը շուտով կարող է կրկնապատկվել»։ Բլինքենը նաեւ ասել է, որ ուրբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ պաշտոնական գրավոր պատասխան չի տա Ռուսաստանի պահանջներին:

«Ուկրաինական ժողովուրդը 1991թ. ընտրել է ժողովրդավարական եւ եվրոպական ուղին։ Նա 2013-ին դուրս է եկել Մայդան՝ պաշտպանելու այս ընտրությունը, եւ, ցավոք, դրանից հետո դուք բախվել եք Մոսկվայի անողոք ագրեսիային»,- ասել է Բլինքենը։ «Մեր ուժը կախված է մեր միասնության պահպանումից, այդ թվում՝ Ուկրաինայի ներսում»,- ասել է նա Զելենսկուն։ «Կարծում եմ՝ Մոսկվայի վաղեմի նպատակներից մեկը եղել է մեր երկրների միջեւ եւ նրանց ներսում տարաձայնություններ սերմանելը, մենք չենք կարող ու թույլ չենք տա նրանց դա անել»:

Ավելի վաղ Բայդենի վարչակազմը հայտարարել էր, որ Ուկրաինային տրամադրում է լրացուցիչ 200 միլիոն դոլարի պաշտպանական ռազմական օգնություն՝ նրա «ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բլինքենին օգնության համար, որը հավանության է արժանացել դեկտեմբերի վերջին, բայց պաշտոնապես հաստատվել է միայն չորեքշաբթի օրը, ինչպես նաեւ այցի եւ աջակցության հավաստիացումների համար։

«Այս (ռազմական) աջակցությունը խոսում է ոչ միայն դաշինքին միանալու Ուկրաինայի ռազմավարական ծրագրերի մասին, այլ, որ ավելի կարեւոր է, մեր զինված ուժերի մակարդակի, մեր ռազմական մատակարարումների մասին»,- ասել է նա՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ին միանալու Կիեւի ցանկությունը։ «Եթե մենք ցանկանում ենք արմատական արագ քայլեր ձեռնարկել զինված ուժերի արդիականացման համար, մենք օգնության կարիք ունենք, հատկապես այս դժվարին ժամանակներում»,- ասել է Զելենսկին։ «Ձեր այցը շատ կարեւոր է։ Այն եւս մեկ անգամ ընդգծում է ձեր հզոր աջակցությունը մեր անկախությանը եւ ինքնիշխանությանը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ