News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական գործընթացում ոչ մի մի նախապայման չկա։ Այս մասին հունվարի 19-ին Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից առաջ մամուլում եւ փորձագիտական հանրության շրջանում «փոթորիկ» էր սկսվել։

«Իբր կառավարությունը ինչ-որ գաղտնի գործընթացների է մասնակցում։ Եւ դա այն դեպքում, երբ մենք նախապես բարձրաձայնել ենք մեր դիրքորոշումը։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրությունը, որը գրեթե նույնական էր թուրքական կողմի հայտարարության հետ, հիանալի ցույց տվեց, որ գործընթացի մեկնարկի կամ ավարտի համար ոչ մի նախապայման չկա՝ ո՛չ Թուրքիայի կողմից, ո՛չ Հայաստանի։ Գործընթացը մեկնարկել է, եւ առաջին հանդիպումը զուտ ճանաչողական բնույթ է կրել։ Քննարկվել են որոշակի տեխնիկական եւ բովանդակային մանրամասներ։ Եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ ոչ մի նախապայման չկան»,- ասաց Միրզոյանը։

Միաժամանակ, անդրադառնալով որեւէ նախապայմանի հնարավոր առաջացման հարցին, արտգործնախարարը նշեց, որ Երեւանը չի համաձայնի որեւէ «միջանցքային տրամաբանության»։

«Հայաստանը կողմ է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը. Դրա շնորհիվ նա ճանապարհ կստանա Ադրբեջանի տարածքով, հնարավոր է` նույնիսկ Թուրքիայի։ Թուրքիան եւ Ադրբեջանը նույնպես հնարավորություն կունենան օգտվել Հայաստանի ճանապարհային ցանցից։ Սակայն ցանկացած ճանապարհ, որը կօգտագործվի երրորդ կողմի կողմից, պետք է լինի այն երկրի ինքնիշխանության եւ օրենսդրության շրջանակներում, որտեղով այն անցնում է: Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի կարող լինել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրով կա միայն մեկ միջանցք՝ Լաչինը»,- պարզաբանեց արտաքին գերատեսչության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ