News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թալիբների վարչապետը մահմեդական երկրներին կոչ է արել առաջինը պաշտոնապես ճանաչել իրենց կառավարությունը, քանի որ օգնությունից կախված Աֆղանստանը տնտեսական փլուզման է բախվում, հաղորդում է AFP-ն:

Ոչ մի երկիր դեռ չի ճանաչել «Թալիբան»-ին, եւ մեծամասնությունը հետեւում է, թե ինչպես են արմատական իսլամիստները սահմանափակում ազատությունները:

«Ես կոչ եմ անում մահմեդական երկրներին իրենց վրա նախաձեռնություն վերցնել եւ պաշտոնապես ճանաչել մեզ: Այդ ժամանակ ես հույս ունեմ, որ մենք կարող ենք արագ զարգանալ»,- ասել է Մուհամմադ Հասան Ախունդը երկրի տնտեսական լուրջ խնդիրներին նվիրված համաժողովում, որը կայացել է Քաբուլում։ «Մենք դա ցանկանում ենք մեր հասարակության համար»,- ասել է նա՝ հավելելով, որ թալիբները կատարել են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ վերականգնելով խաղաղությունն ու անվտանգությունը։

Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի ճիրաններում, որը սրվել է իշխանության զավթման պատճառով, ինչը դրդել է արեւմտյան երկրներին սառեցնել միջազգային օգնությունը եւ արտերկրում պահվող միլիարդավոր դոլարների ակտիվների հասանելիությունը:

ԱՄՆ-ի կողմից աջակցվող նախորդ կառավարության օրոք երկիրը գրեթե ամբողջությամբ կախված էր արտաքին օգնությունից, սակայն աշխատատեղերը վերջացել են, եւ պետական աշխատողների մեծ մասը ամիսներ շարունակ չեն վարձատրվում:

Չորեքշաբթի օրը Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ կես միլիոն աֆղանցիներ 2021 թվականի երրորդ եռամսյակում կորցրել են իրենց աշխատանքը, եւ սպասվում է, որ այդ թիվը մինչեւ այս տարվա կեսերը կհասնի 900 000-ի, ընդ որում՝ կանայք անհամաչափ տուժեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ