News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանըխորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայկական ԱԹՍ-ներ ստեղծելու աշխատանքները վաղուց են ընթանում:

«Իմ աշխատած ժամանակահատվածում արդեն վերջնական փուլին ենք մոտենում: Տարբեր ընկերություններ կան, որոնք ունեն հաջողություններ, արդեն պատրաստի էլ ունեն: Փորձարկումների ընթացքում են, և կան, որ արդեն փորձակումներ են անցել: Խոսքը երկու տեսակի ԱԹՍ-ների մասին է,  բայց ավելի շատ հակված ենք ունենալ ռազմական իրավիճակներում կիրառվող բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ կամիկաձեներ: Տարբեր լուծումներ կան, այդ լուծումներն առաջարկողներն էլ ամեն անգամ մեկ բան են մտցնում իրենց ստեղծած արդյունքի մեջ: Մենք խնդիրը շատ հստակ ենք դրել՝ պատրաստ ենք իրենց արտադրանքը ՊՆ-ի կարիքների համար գնել: Մինչ այդ էլ կառավարությունը, մասնավորապես՝ մեր նախարարությունը, իրենց մեծ աջակցություն է ցույց տվել, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը ներկայացնեն կամ իրենց արտադրությունը տան»,- նշեց նախարարը՝ դժվարանալով ասել, թե դրանք ինչ ժամկետներում կհամալրեն ՀՀ ԶՈւ սպառազինությունը։

«Արտադրողներն ասում են, որ կան պատրաստի ԱԹՍ-ներ, բայց  դրանք դեռ պետք է անցնեն  պետական փորձարկում, որից հետո երբ ՊՆ-ն հայտարարի, որ պատրաստ են  գնելու դրանք, այդ դեպքում արդեն կնքվում է պայմանագիր, ինչը նշանակում է, որ տվյալ արտադրողը կարող է ավելի մեծ քանակով արտադրել»,- հայտնել է Խաչատուրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ