News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները հանրապետությունում գների նվազեցման նոր մեխանիզմներ են պատրաստում։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ելենա Կիրակոսյանի հարցին։

Պատգամավորը, մասնավորապես, հարցրեց, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում պայքարել գների բարձրացման դեմ։

Գրիգորյանն իր հերթին նշեց, որ ինֆլյացիան ամբողջ աշխարհում է աճում։

«Սա տեղի է ունենում նաեւ այն պատճառով, որ շատ երկրների կառավարությունները, կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով, սկսել են դրամական աջակցություն ցուցաբերել տնտեսությանը։ Արդյունքում փողի զանգվածն աճել է, իսկ ապրանքները ոչ թե չեն շատացել, այլեւ ավելի քչացել են, քանի որ որոշ արտադրական կենտրոններ ժամանակավորապես փակվել են լոքդաունի պատճառով։ Այնուամենայնիվ, նույնիսկ դրանց կրկին բացվելուց հետո արտադրական շղթաները երկար ժամանակով խափանվել են: Ներկայումս մենք աջակցության նոր միջոցառումներ ենք մշակում։ Սակայն, առաջին հերթին, մենք ցանկանում ենք ընտրել այնպիսիք, որոնք կօգնեն արտադրողներին ու ներկրողներին զսպել գների աճը։ Նման հիմնարար որոշումը շատ ավելի արդյունավետ կլինի, քան սովորական սոցիալական աջակցությունը բարձր գների դեպքում»,- պարզաբանեց փոխվարչապետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ