News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը միայն անհրաժեշտության դեպքում կդիմի ՀԱՊԿ-ին ռազմական օգնության խնդրանքով։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Խորհրդարանականները, մասնավորապես, բազմիցս եւ տարբեր ձեւերով փորձեցին պարզել, թե ինչու Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից 8 ամիս անց՝ ադրբեջանական կողմի բազմաթիվ ռազմական սադրանքների լույսի ներքո, Երեւանը ռազմական օգնության համար չդիմեց ՀԱՊԿ-ին։

«Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանական զորքերի ներխուժման կապակցությամբ գործարկվել են ՀԱՊԿ այլ մեխանիզմներ, որոնք չեն ենթադրում ռազմական միջամտություն։ Ներկայում աշխատանքներ են տարվում Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումն ապահովելու ուղղությամբ»,- ասաց նախարարը։ Արտգործնախարարը նաեւ ընդգծեց, որ այս խնդիրը պետք է լուծվի կա՛մ մինչեւ հայ-ադրբեջանական սահմանի զատման եւ գծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը, կա՛մ դրանց ընթացքում։ Ապա, հերթական անգամ մեկնաբանելով նույն հարցը, Միրզոյանը նշեց, որ ՀԱՊԿ-ն առաջին հերթին կազմակերպություն է, ոչ թե բանակ. «Եթե ուսումնասիրեք ՀԱՊԿ կանոնադրությունը, ապա կհամոզվեք, որ նման դեպքերում առաջին հերթին քաղաքական մեխանիզմներ են գործարկվում։

Եվ միայն այն դեպքերում, երբ քաղաքական մեխանիզմներն անհնարին են, նախատեսվում է ռազմական միջամտություն»,- ասաց նախարարը։ Միաժամանակ նա հույս հայտնեց, որ իրավիճակը հնարավոր կլինի կարգավորել քաղաքական մեխանիզմների կիրառմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ