News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հայտարարում է, որ աջակցում է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկին՝ առանց որեւէ պայմանի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Միաժամանակ նա Հայաստանին մեղադրել է «սահմանազատման գործընթացը սկսելու համար մի շարք նախապայմաններ առաջ քաշելու» մեջ՝ դրանք անվանելով «անընդունելի»։

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանների զատումը դիտվում է որպես երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման կարեւոր տարր։ Ադրբեջանը աջակցում է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկին՝ առանց որեւէ պայմանի»,- վստահեցրել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ