News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Twitter-ը հայտնել է, որ արգելափակել է մեքսիկացի միլիարդատեր Ռիկարդո Սալինաս Պլիեգոյի էջը վիրավորական պահվածքի պատճառով։

Ընկերությունը չի մանրամասնել, թե ինչու է Սալինասն արգելափակվել, սակայն իր գրառման մեջ նշել է, որ էջը «չի կարող մասնակցել մեկ անձի դեմ ուղղված հետապնդումների իրավիճակներում կամ ուրիշներին դրդել անել դա»: «Այլ անձի հետապնդելու, վախեցնելու կամ լռեցնելու ցանկացած փորձ մենք վիրավորական պահվածք ենք համարում»,- ասվում է գրառման մեջ։

Անցյալ շաբաթ Banco Azteca SA-ի սեփականատեր Սալինասը վիճաբանության մեջ էր մտել մեքսիկացի լրագրող Դենիզ Դրեսերի հետ՝ Twitter-ում մեկնաբանելով նրա արտաքին տեսքը, ինչով, ըստ սոցցանցի, խախտել է դրա կանոնները։

Սալինասի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:

Սալինասը Telegram-ի իր էջին հայտնել է, որ կօգտագործի իր էջերը Telegram-ում, Facebook-ում, Instagram-ում եւ TikTok-ում, քանի դեռ չի լուծել Twitter-ի հետ կապված «խնդիրը»:

Միլիարդատերը եւ նրա ընտանիքը Forbes-ի միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում են 153-րդ տեղը, իսկ նրանց կարողությունը 13.5 միլիարդ դոլար է գնահատվում: Այս ամսվա սկզբին նա ասել էր, որ մտածում է գնել Citigroup-ի սպառողական բանկային բիզնեսը Մեքսիկայում, որը հայտնի է որպես Citibanamex:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ