News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կյանքի 70-րդ տարում հուլիսի 15-ին մահացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Դոնարա Մկրտչյանը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի կինը: Դոնարա Մկրտչյանը մայր թատրոնի բեմում հանդես է եկել շուրջ 10`  «Աշխարհն այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «60 տարի եւ 3 ժամ», «Սալեմի վհուկները», «Հանրապետության նախագահը» եւ այլ ներկայացումներում, զուգահեռաբար նկարահանվել է նաև կինոյում` «Շրթներկ N4», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին»: Ավագ հեռուստադիտողն այսօր էլ հիշում է «Գարնանային կատակներ» հեռուստաշարքը, որտեղ դերասանուհին հանդես էր գալիս հումորի մեծ զգացումով ու անմիջականությամբ:

Սիրված դերասանուհու լավագույն դերասանական աշխատանքը Անույշն էր` «Պաղտասար աղբար»-ում` ամուսնու`Մհեր Մկրտչյանի խաղընկերակցությամբ:   Նրան համամիութենական ճանաչում բերեց նաեւ «Կովկասի գերուհին» ֆիլմը, որտեղ խաղացել է գլխավոր հերոսուհու` Նինայի ազգականուհու դերը:

Դերասանուհին մեկ տասնյակից ավելի դերեր է կերտել նաեւ հեռուստաթատրոնում, վարել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ եւ ծրագրեր:

Նա քսան տարուց ավելի գտնվում էր Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ էլ կնքել է մահկանացուն: 

Դոնարա Մկրտչյանի  հուղարկավորության հարցերով զբաղվող Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ այսօր` հուլիսի 18-ին, ժամը 14-ին, ի հիշատակ հայտնի դերասանուհու Սեւանի հոգեբուժարանում կմատուցվի պատարագ, ինչից հետո դերասանուհու աճյունը կտեղափոխվի Երեւան։ Հուղարկավորութոյւնը տեղի կուենան Սպանդարյան գերեզմանատանը, ժամը 16։00-ին։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ