News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորները թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ միջնորդություն են ներկայացրել՝ խորհրդարանական հետաքննություն անցկացնելու համար, գրում է Bianet-ը։

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին իր հիմնած «Ակոս» թերթի ստամբուլյան գրասենյակի դիմաց։ Թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ով սպանության ժամանակ դեռահաս էր, 2011 թվականին դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, սակայն դեռ հարցեր են մնում պետական ​​ուժերի ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ:

«Գործն այնպես չէր զարգանում, որպեսզի Հրանտ Դինքի սպանության խավարը բացահայտվի եւ արդարություն ապահովվի»,- իրենց համատեղ հարցման մեջ ասել են ԺԴՀ փոխնախագահներ Սարուխան Օլուչն ու Մերալ Դանիշ-Բեշթաշը։

«Մարդասպանները պաշտպանված էին քաղաքական կամքով. նրանք, ովքեր դատարանի առջեւ կանգնեցին, արդյունավետ քրեական հետապնդման չենթարկվեցին»,- ասել են պատգամավորները՝ կոչ անելով խորհրդարանին պատասխանատվություն ստանձնել Դինքի սպանության գործի բացահայտման եւ պետության վրա ազդեցություն ունեցող ապօրինի խմբերի վերացման համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ