News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոնկոնգը մտադիր է ոչնչացնել 2000 գերմանամուկ եւ այլ փոքր կենդանիներ կենդանաբանական խանութի աշխատակիցների եւ մի քանի կրծողների կորոնավիրուսի դրական արդյունքից հետո, քանի որ քաղաքը փորձում է պահպանել զրոյական քովիդ ռազմավարությունը համավարակից երկու տարի հետո, տեղեկացնում է CNN-ը։

Հոնկոնգի կառավարության հայտարարությունը արժանացել է ընտանի կենդանիների տերերի եւ կենդանիների իրավունքների պաշտպանների զայրույթին, մի քանի օնլայն-խնդրագրեր կոչ են արել իշխանություններին վերանայել իրենց որոշումը։

Դա տեղի է ունեցել նոր կլաստերի հայտնվելուց հետո, որը կապված է Little Boss զոոխանութի հետ, որտեղ երկուշաբթի 23-ամյա աշխատակցի մոտ հաստատվել է քովիդի դրական արդյունքը։ Գնորդը, որն այցելել էր խանութ եւ շփվել աշխատակցի հետ, ավելի ուշ նույնպես վարակվել է կորոնավիրուսով։

Կենդանաբանական խանութում հետաքննությունից հետո պաշտոնական անձինք հայտարարել են, որ 11 գերմանամկներ քովիդ դրական արդյունք են ունեցել, ինչը մտահոգում է կենդանիներից մարդուն վիրուսի փոխանցման հետ կապված։

Որպես կանոն,  առողջապահության միջազգային մարմինները հայտարարում են, որ կենդանիներից վիորւսի փոխանցման վտանգը հնարավոր է, բայց շատ մեծ չէ։

Իշխանություններն առգրավել են խանութի բոլոր փոքր կենդանիներին, ներառյալ գերմանամկներին, ճագարներին, ծովախոզուկներին եւ շինշիլաներին՝ թեստավորման եւ էվթանազիայի համար, անկախ թեստի արդյունքից, վկայակոչելով բնակչության առողջության համար նրանց ներկայացրած վտանգը։

Բոլոր զոոխանութներին, որոնք քաղաքում գերմանամկներ են վաճառում, հրամայվել է կենդանիներին հանձնել սատկեցնելու համար, ինչպես եւ նրանց, ովքեր Սուրբծննդյան տոների նախօրեին՝ սկսած դեկտեմբերի 22-ից, գերմանամկներ են գնել։

Իշխանությունները հայտարարել են, որ խանութից առգրավված բոլոր կենդանիների հետ կվարվեն «մարդասիրաբար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ