News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Դիմակները, որոնք մշակվել են Կիոտոյի պրեֆեկտուրալ համալսարանի հետազոտողների կողմից, պատված են ջայլամի հակամարմիններով` թռչնի ուժեղ իմունային համակարգից օգտվելու համար, որն այն դիմացկուն է դարձնում որոշ հիվանդությունների նկատմամբ, հաղորդում է Dezeen-ը:
Նախագծի առաջատար հետազոտող` Կիոտոյի պրեֆեկտուրալ համալսարանի նախագահ Յասուհիրո Ցուկամոտոն, երկար տարիներ լայնածավալ հետազոտություններ է կատարել ջայլամների վրա:

«Ջայլամները հազվադեպ են սատկում կեղտից, փոքր վնասվածքներից կամ հիվանդություններից, եւ [նրանք] ապրում են մինչեւ 60 տարի: Ուստի ես լրջորեն սկսեցի ուսումնասիրել ջայլամների հակամարմինները»,- ասել է նա։

Հետազոտողներն ասում են, որ իրենք հակամարմիններ են ստեղծել կորոնավիրուսի դեմ՝ ջայլամների մեջ կորոնավիրուսի փշանման սպիտակուց ներարկելով: Դրանից հետո նրանք «ջայլամի հակամարմինները հանել են թռչնի ձվի դեղնուցից», այնուհետեւ «պոլիկաթթվի օգնությամբ կապել են դրանք դիմակի ֆիլտրերի հետ»։

Մինչ այլ կենդանիներից ստացված հակամարմինները կարող են միլիոնավոր դոլարներ արժենալ  մեկ գրամի դիմաց, ջայլամի ձվերից ստացված հակամարմինները 1000 դոլարից պակաս արժեն մեկ գրամի դիմաց: Ջայլամի հակամարմինները կարելի է հավաքել ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝ դրանք ավելի կենսունակ տարբերակ դարձնելով, ասել է Ցուկամոտոն:

«Եթե վիրուսային վարակը կարելի է հայտնաբերել՝ ջայլամի հակամարմին պարունակող ֆիլտրը տեղադրելով «մեկանգամյա օգտագործման դիմակի» մեջ, որն օգտագործվում է ամեն օր, ապա առանց ախտանիշների վարակված մարդիկ, օրինակ՝ սուպերտարածիչները, կարող են ինքնակամ բուժվել վաղ փուլում: Սա հարմար եւ էժան միջոց է, որը կանխում է COVID-19 վիրուսի մուտքը մարդու օրգանիզմ։ Ցուկամոտոն հայտնաբերել է, որ հենց իր հանձնած COVID-19-ի թեստի արդյունքը դրական է եղել, երբ թեստավորման ժամանակ դիմակը լուսավորվել է, հաղորդում է Reuters-ը: Ավելի ուշ նա հաստատել է ախտորոշումը ստանդարտ COVID-19-ի ախտորոշման թեստ հանձնելուց  հետո:

Լուսավորվող դիմակներ պատրաստելու համար Ցուկամոտոյի թիմը նախ դիմակների շարժական ֆիլտրերը պատում է ջայլամի` նոր կորոնավիրուսի դեմ ուղղված հակամարմիններով: Ապա դիմակի զտիչները մի քանի ժամ օգտագործելուց հետո ցողում են քիմիական հեղուկով: Կորոնավիրուսային վարակի դեպքում ֆիլտրերը լուսավորվում են քթի եւ բերանի հատվածում, երբ դրանք տեղադրվում են ուլտրամանուշակագույն լույսի տաք։

Կլինիկական փորձարկումը, որի մասնակիցները ութ ժամ դիմակներ էին կրում, ապացուցել է ֆիլտրի արդյունավետությունը վիրուսի հայտնաբերման գործում: Ուլտրամանուշակագույն լույսի ազդեցության տակ դիմակների ֆիլտրերը, որոնք կրում էին COVID-19-ի ախտորոշման թեստի դրական արդյունքով հիվանդները, լուսավորվում էին քթի եւ բերանի հատվածում:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Յենս Սթոլթենբերգի հանդիպումը չեղարկվել է. ՆԱՏՕ-ի ղեկավարի մոտ կորոնավիրուսը հաստատվել է
Հավանական պատճառը Յենս Սթոլթենբերգի առողջական վիճակն է, թեեւ պաշտոնական մեկնաբանություններ այս հարցի վերաբերյալ չեն արվել․․․
Առցանց վեբինար. Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ քննարկվել է դպրոցների անվտանգության ապահովման հարցը
Հավելենք, որ Դպրոցների համապարփակ անվտանգության (CSS) շրջանակը ներդրվել է 2012 թ. և թարմացվել 2016 թ.՝ հիմք ստեղծելով Անվտանգ դպրոցների…
Հարավային Կորեան փորձել է Հյուսիսային Կորեային օգնություն առաջարկել քովիդի դեմ պայքարում
Փհենյանի իշխանությունները չեն արձագանքել Հարավային Կորեայի նախաձեռնությանը...
Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում
Բուստեր՝ երրորդ դեղաչափ ստացել է 51 հազար 361 մարդ...
ՄԱԿ-ը պատրաստ է օգնել ԿԺԴՀ-ին կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում
Մենք մտահոգությամբ հետեւում ենք կորոնավիրուսի բռնկմանը ԿԺԴՀ-ում:
Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրությանը ներկայացել է դիմակով
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հանրությանն է ներկայացել բժշկական դիմակով...