News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
450.71
EUR
480.77
RUB
8.04
Տեսնել լրահոսը

Տեխասի գլխավոր դատախազը դատի է տվել Google-ին՝ պնդելով, որ ընկերությունը խնդրել է տեղական ռադիո դիջեյներին անձնական խորհուրդներ ձայնագրել սմարթֆոնների համար, որոնք նրանք չեն օգտագործել, հայտնում է AP-ն։

Մոնտգոմերի կոմսությունում ներկայացված հայցում հանրապետական ​​գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնն ասել է, որ Google-ը կեղծ եւ ապակողմնորոշիչ պրակտիկա է իրականացնում՝ խախտելով Տեխասի խարդախ առեւտրի պրակտիկայի եւ սպառողների պաշտպանության մասին օրենքը:

Հայցում ասվում է, որ Google-ը iHeartMedia-ն վարձել է 2019 թվականի հոկտեմբերին, որպեսզի դրա ռադիոհաղորդավարները, այդ թվույմ` Դալլասի եւ Հյուսթոնի շուկաներում, գովազդ ձայնագրեն Google Pixel 4 ապրանքանիշի սմարթֆոնի համար:

Սակայն գովազդը ձայնագրելիս, ասվում է հայցում, հեռախոսը դեռ չէր թողարկվել, եւ DJ-ներից ոչ ոք չէր օգտագործում այն: Հայցում ասվում է, որ չնայած iHeartMedia-ն «Google-ին հայտնել է գովազդի բռնի բնույթի մասին», Google-ը հեռախոսների նմուշներ չի տրամադրել:

Google-ի ներկայացուցիչ Խոսե Կաստանեդան ասել է, որ իրենք լուրջ են վերաբերվում գովազդային օրենքների կիրառմանը: «Մենք կուսումնասիրենք բողոքը, բայց դատախազի պնդումները կարծես խեղաթյուրում են իրականությունը», - ասել է Կաստանեդան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթի հաղթողները (ֆոտո)
Հաղթող ճանաչվեց Space (Սամվել Անդրեասյան, Մեսրոպ Անդրեասյան) թիմը...
YouTube-ում տեսանյութերը դիտելուց շեղող գործառույթ է հայտնվել
Նշվում է, որ լողացող վահանակը կառաջարկի ընտրել չորս էմոջիներից․․․
Արհեստական ​​ինտելեկտն առաջին անգամ մարդուց ավելի արագ խաչբառ է լուծել
Բերքլիի համալսարանի արհեստական ​​ինտելեկտն առաջին անգամ մարդուն հաղթել է խաչբառ լուծելու ամերիկյան մրցաշարում․․․
Խելացի ժամացույցների օգտատերերը նշել են կրելի գաջեթների գլխավոր խնդիրը
Հարցման ընթացքում պարզվել է, որ ընթերցողների 57.8 տոկոսը խնդրի է բախվել, երբ իրենց կրելի սարքերն անջատվել են՝ ձեռքի տակ ունիվերսալ լիցքավորիչի բացակայության պատճառով...
Samsung-ը հարյուր միլիարդավոր դոլարներ կծախսի տեխնոլոգիաների զարգացման վրա
Ներդրումները կօգնեն Samsung-ին երկարաժամկետ աճ ապահովել ռազմավարական ոլորտներում
TikTok-ում վճարովի սթրիմեր կհայտնվեն
Բլոգերները կկարողանան միացնել վճարովի բաժանորդագրության հնարավորությունը միայն այն դեպքում, եթե առնվազն 1000 հետեւորդ ունեն...
Ամենաշատ