News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2022-2023 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսվում է ասպիրանտների համար 2 կիսամյակի կրթական ծրագիր լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում և վարպետության դասեր՝ հետևյալ մասնագիտություններով՝

տնտեսագիտություն և կառավարում,

կառավարում՝ բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում,

պետական կառավարում (պետական իշխանության և ինքնակառավարման մարմիններ),

իրավունք,

սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),

քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,

շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն,

անվտանգության և կիբերանվտանգության խնդիրներ,

հակաճգնաժամային կառավարում,

զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝

բարձրագույն կրթություն,

տարիքը՝ մինչև 40 տարեկան,

մասնագիտական փորձը` առնվազն 2 տարի,

առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից՝ նվազագույնը 2 տարվա ընդմիջում:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 1-ն է: Հավելյալ տեղեկության համար անհրաժեշտ է այցելել www.kirkland.edu.pl կայքէջ կամ գրել [email protected] էլ. փոստին:

Կիրկլանդի հետազոտական ծրագրի շրջանակում 2022-2023 ուսումնական տարվա համար ասպիրանտներին առաջարկվում է նաև կրթաթոշակ` Լեհաստանում մեկ կիսամյակ հետազոտություն կատարելու նպատակով:

Կրթաթոշակի տրամադրման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ kirkland.edu.pl/ru կայքից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ