News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատապարտյալի կողմից, առանց իրացնելու նպատակի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ձեռք բերված տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 31-ամյա դատապարտյալն իր ծանոթի՝ Արմավիրի մարզի բնակչուհու միջոցով փորձել է, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի հասնող «Ացետիլացված ափիոն» և խոշոր չափերի հասնող «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներ:

Մասնավորապես պարզվել է, որ դատապարտյալի ծանոթը, քննությամբ դեռևս չպարզված անձից, ապօրինի ձեռք է բերել և պիցցայի մեջ թաքցրել է 3,82 գրամ հաստատուն քաշով «Ացետիլացված ափիոն» և 6,09 գրամ հաստատուն քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, որոնք Երևան քաղաքի՝ տաքսի ծառայություն մատուցող բնակչի միջոցով փորձել է փոխանցել դատապարտյալին:

Վերջինս իրեն փոխանցված հանձնուքը փոխադրել և փորձել է ՔԿ հիմնարկի սննդի կետի միջոցով փոխանցել դատապարտյալին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ նշված թմրամիջոցները հայտնաբերվել և վերցվել են աշխատակիցների կողմից հանձնուքի զննության ժամանակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Արմավիրի մարզի բնակչուհուն՝ 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Վերջիններիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թմրամիջոցներն Արմավիրի բնակչուհուն իրացրած անձի մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դրանց ձեռք բերման աղբյուրը, իրացրած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ...
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Ամենաշատ