News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Meta ընկերությանը պատկանող Instagram սոցիալական ցանցը կմտցնի վճարովի բաժանորդագրության գործառույթ։ Այն թույլ կտա օգտատերերին շահ ունենալ կոնտենտից, գրում է «Կոմերսանտը»։

«Բաժանորդագրությունները թույլ են տալիս հեղինակներին շահ ունենալ (կոնտենտից) եւ ավելի մոտենալ բաժանորդներին էքսկլյուզիվ հնարավորությունների շնորհիվ»,- իր Թվիթերում տեղեկացրել է սոցիալական ցանցի տնօրեն Ադամ Մոսերին։ Նրա խոսքով՝ վճարովի բաժանորդագրության մասնակիցներին հասանելի կլինեն էքսկլյուզիվ եթերներն ու stories-ը։

Բացի այդ,  այդ կոնտենտի հեղինակները հնարավորություն կունենան տեսնելու վճարովի բաժանորդագրության նշանը, որը կտեղադրվի բաժանորդների պրոֆիլների անվանումների կողքին։  Ներկայում այս գործառույթը թեստավորվում է ԱՄՆ-ում։ Մոսերիի խոսքով՝ առաջիկայում գործառույթից կկարողանան օգտվել այլ երկրների բնակիչները։

Ավելի վաղ Instagram-ի տնօրենը տեղեկացրել էր, որ ընկերությունը մտադիր է վերադարձնել ժամանակագրական ժապավենը 2022թ. առաջին եռամսյակում։ Ընդ որում՝ Ադամ Մոսերին չէր նշել՝ արդյո՞ք ժապավենը հասանելի կլինի ինքնըստինքյան, թե՞ այն պետք է միացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ