News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը սերտորեն խաչվում են Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին տարիներին Անկարայի և Արևմուտքի շահերը, գլոբալ շատհարցերում, մեղմ ասած չեն համընկնում: 2015թ.-ին սրված ռուս-թուրքական հարաբերությունների արագ կարգավորումից հետո, ընդգծված հակասություններ են ի հայտ եկել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: Սակայն Ղրիմի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում, Թուրքիայի պրոուկրաինական դիրքորոշումը` Թուրքիայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը մեղմող սակավ հարցերից մեկը: Այս առումով, Անկարան փորձում է վարել բալանսավորված քաղաքականություն: Նա հրաժարվում է ճանաչել Ղրիմի անջատումը Ուկրաինայից, բայց նաև չի միանում Ռուսաստանի դեմ կիրռված արևմտյան սանկցիաներին` փորձելով միջնորդի դեր ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև: Դրանում վերջերս ներգրավել է նաև իր կրտսեր վասալին` Ադրբեջանին:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ բացառիկ պետություններից է, ում այսօր բոլորովին ձեռնտու չէ ՌԴ-ԱՄՆ կոնֆլիկտի խորացումն ու բախման վտանգը: Թուրքիային այսօր պետք չեն պրոբլեմներ Ռուսաստանի հետ և նոր անխուսափելի խնդիրներ ԱՄՆ-ի հետ: Բացի այդ, ՌԴ-ԱՄՆ հակամարտությունը ազդելու է նաև Սևծովյան տարածաշրջանի վրա, որտեղ Թուրքիան երկար ժամանակ կարողացել է պահել հավասարակշռությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Թուրքիան այս հարցում խիստ զգայուն է, քանի որ հակամարտության սրման պարագայում Ռուսաստանը փորձելու է մեծացնել իր ազդեցությունը Սևծովյան ավազանում, այդ թվում նաև Թուրքիայի շահերի հաշվին: Իսկ եթե ճգնաժամը վերածվի ռազմական հակամարտության, ապա Թուրքիան կանգնելու է դժվար ընտրության առջև:

Մի կողմից Թուրքիայի ներգրավումը ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի թևում` վտանգի տակ կդնի կարգավորված հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, չեզոքության պահպանումը հսկայական վնաս կհասցնի ինչպես Ուկրաինայի հետ ծավալված քաղաքական և ռազմա-տնտեսական գործընկերությանը, այնպես էլ ՆԱՏՕ-ում ունեցած իր դիրքերին: Հատկապես, որ 2014թ. Ռուսաստանն արդեն իսկ խլել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հեգեմոն դերակատարությունը Սև ծովում:

Բացի այդ, Սիրիայի հյուսիսում թուրքական ներկայության վրա ռազմական ճնշմանը զուգահեռ, ՌԴ-ն կարող է թուլացնել Թուրքիայի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում: Նա կարող փակել նաև Հայաստանով անցնելիք թուրք-ադրբեջակական դեռևս չբացված հաղորդակցությունները (տրանսպորտային «միջանցքը»):

Ղազախական ճգնաժամում Ռուսաստանի վերջին կայծակնային միջամտությունը ցույց տվեց, որ Մոսկվան կարող է նաև չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունը նախկին ԽՍՀՄ թուրքալեզու երկրներում, եթե անհրաժեշտ լինի:

Մյուս կողմից, ՌԴ-ին ձեռնտու է Թուրքիայի չեզոքությունը և եթե հակամարտությունը սրվի, և ռուսական գազը եվրոպա արտահանելու համար նոր խոչընդոտներ ի հայտ գան («Հյուսիսային հոսք 2»), ապա չի բացառվում, որ Ռուսաստանի նկատմամբ իրենց չեզոքության դիմաց, թուրքերը ստանան ռուսական գազն իրենց տարածքով դեպի եվրոպա արտահանելու հնարավորություն: Դա անշուշտ կմեծացնի Թուրքիայի էներգետիկ դերակատարումը, բայց ավելի կխորացնի ՆԱՏՕ-ի հետ հակասությունները:

Ներկայումս, Թուրքիայի մտահոգությունը կայանում է նրանում, որ իր հյուսիսային սահմաններին աճող ռազմական բախման վտանգը կարող է կանգնեցնել անխուսափելի երկընտրանքի առջև, որոնցից երկուսն էլ վատն են: Իսկ չեզոքության պարագայում` Թուրքիան կվերածվի մեկուսացված պետության, դրանով իսկ  զրոյացնելով տարածաշրջանային գերտերություն դառնալու իր վաղեմի երազանքները:

Աշխարհաքաղաքական այս խոշոր խաղերի և ահագնացող վտանգների մեջ, հայության երաշխավորված անվտանգության մասին մտածելն այսօր թիվ մեկ գերխնդիրն է: Դրա փոխարեն, Արցախն ու հայկական շահերն ամբողջությամբ զոհաբերած կապիտուլացված Նիկոլի խունտան, թուրքերին «միջանցք» տալու և Հայոց Ցեղասպանությունը մոռացության մատնելու թեմաներ է քննարկում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ